ԱԱԾ-ն ու ավագ դատախազը. ով կքննի խոշոր կաշառքի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային անվտանգության ծառայությունը նախաքնության ավարտ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կաշառքի չափը կազմել է 1.300 ԱՄՆ դոլար: Այսպիսով ԱԱԾ-ն Գլխավոր Դատախազության դատախազ Լեւոն Կարապետյանին մեղադրանք է առաջադրել, որ նա լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկայն բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, 10 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, դատապարտյալի մտերիմ անձ հանդիսացող Կարեն Թադևոսյանից, 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին և 20-ին, մաս-մաս ստացել է խոշոր չափերով` 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք:
Դատապարտյալի մտերիմ Կարեն Թադևոսյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա իր մտերիմ Գուրգեն Գասպարյանի դրդմամբ` վերջինիսօ•տին գործողություններ կատարելու, այն է` նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը համապատասխան պաշտոնատար անձին կաշառք տալու եղանակով լուծելու համար, 2019թ. հունիս ամսին հանդիպել է իր ծանոթ` ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Լևոն Կարապետյանին, ով համաձայնել է 1.300 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ միջամտել նշված դատավարական գործընթացին եւ դրանով պայմանավորված դատապարտյալի համար ցանկալի արդյունք ապահովել:
10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին եւսմեղադրանք է առաջադրվել, որ իր օգտին գործողություններ կատարելու համար իր մտերիմներին դրդել է կաշառք տալ դատախազին իր պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը լուծելու համար: Աղմկահարույց այս քրեական գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է:
Նշենք, որ այս քրեական գործիցհետո ՀՀ գլխավոր դատախազությունում եւս ծառայողական քննություն է սկսվել։ Ժողովուրդը գրել էր, որ ԱԱԾ քննիչները ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի հետ գնացել էին Գլխավոր դատախազություն եւ այնտեղ քննչական գործողություններ իրականացրել:
Քնար Մանուկյան




Լրահոս