
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի առողջապահության բնագավառի օրենսդրությունը բարեփոխող օրենսդրական փաթեթ: 2020 թվականին առողջապահության բնագավառին նախատեսվում է հատկացնել 107 միլիարդ դրամ: Հանրային առողջության պահպանման ծրագրի իրականացման համար նախատեսվել է 5 միլիարդ 700 միլիոն դրամ:
Դեղապահովման ծրագրով նախատեսվել է 3 միլիարդ 250 միլիոն դրամ: Ավելացել են մի շարք ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցները: Կներդրվի պոլիկլինիկական երեկոյան կանչի համակարգ: Կանչերը կիրականացվեն ոչ ծախսատար փոքր մեքենաներով: Նպատակն է բեռնաթափել շտապբուժօգնության աշխատանքը: