Օգոստոսի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 600 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1.5 հա,
Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ 2 հա, Նորաբաց գյուղում՝ 500 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ,
Կոտայքի մարզի Ակունք գյուղում՝ 3000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 1 հա, Զովունի գյուղում՝ 2000 քմ,
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: