
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակերտ-Քարաշամբ ավտոճանապարհին հարակից դաշտում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:56-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ: