
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է իտալական «Ռոմա» տեղափոխվելուն:
Նշվում է, որ «Գայլերը» մեկ մրցաշրջանի համար կվարձակալեն Մխիթարյանին, ապա մրցաշրջանի ավարտից հետո կունենան հնարավորություն գնելու մեր ֆուտբոլիստի տրանսֆերը:
Տրանսֆերի մասին կարող է հայտարարվել շատ շուտով:
Հիշեցնենք, որ Հենրիխը լոնդոնցների մեկնարկային կազմում խաղացել է միայն Անգլիայի Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում «Նյուքասլի» դեմ հանդիպմանը:
Էդմոն Մարտիրոսյան