ՊՆ զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։

Վրաերթի ենթարկվածը եւ վարորդ Գագիկ Փ-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն եւ մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կայքը հայտնում է, որ վարորդ Գագիկ Փ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով։




Լրահոս