ՖՈՏՈ. Բողոքի ակցիա ՀՊՏՀ-ի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական տնտեսագիական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են բուհ վերադարձնել ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին:

Ակցիայի մասնակից ուսանողների ձեռքին կան տարբեր պաստառներ. «Վերականգնեք արդարությունը», «Հանուն որակյալ կրթության», «Գիտակից ուսանող», «ՀՊՏՀ-ն ռեկտոր ունի»: Նարնք վանկարկում են՝ «դասադուլ», «Հայրապետյան ռեկտոր»:

Ավելի վաղ ուսանողները հայտարարություն էին տարածել՝ ասելով, որ շարունակելու են պայքարը: Հավելենք, որ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում են ատենախոսությունն արտատպելու՝ գրագողություն կատարելու համար:




Լրահոս