ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ պատգամավորներն են մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել և փոշմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 29-ին «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման  մասին։  Եթե նա մեկ շաբաթվա ընթացքում իր դիմումը հետ է վերցնում, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե ոչ, նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, եւ այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված: Արդեն դրանից հետո կսկսվի մանդատը համամասնական ցուցակի հաջորդ համարին տրամադրելու գործընթացը. համամասնական ցուցակի հաջորդ համարը Արթուր Մուրադյանն է:

Սակայն իմքայլական պատգամավորը դեռ ժամանակ ունի մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու համար: Եվ նկատենք, որ յոթ գումարումների խորհրդարաններում էլ եղել են դեպքեր, երբ պատգամավորը ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում, ապա փոշմանել եւ հետ վերցրել այն: Ընդ որում, նկատենք, որ այդպիսի դիմումներն ավելի շատ եղել են ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից:

Սակայն ամենաթարմ դեպքը թերեւս նախորդ տարի էր, երբ 2018 թվականի մայիսին դեռեւս ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո պատգամավորական մանդատ էր ստացել, սակայն որոշեց հրաժարվել՝ մնալով ավագանու անդամ: Սակայն օրենքի հետ հակասություն էր առկա եւ նա հետ վերցրեց պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը:

Մյուս դեպքերը հիմնականում կապված են եղել ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ: 2014 թվականին մանդատից հրաժարվելու որոշումից փոշմանել էր Դավիթ Քոչարյանը, 2015 թվականին՝ Մելիք Մանուկյանը, 2016 թվականին էլ Տիգրան Ուրիխանյանը: 2014 թվականօն պատգամավորական մանդատից որոշել էր հրաժարվել նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ ներքին խնդիրներին վկայակոչելով, սակայն հետո նա էլ էր հրաժարվել և որոշել շարունակել իր գործունեությունը որպես պատգամավոր:




Լրահոս