![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/69331854_2410033632418461_7910409394985107456_n.jpg)
Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկացնում է, որ Հայաստանի Հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կժամանի Իտալիա` Հռոմ «Ռոմայի» հետ պայմանագիր կնքելու համար: Աղբյուրը տեղեկացնում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը:
Հիշեցնենք, որ ըստ Դի Մարցիոյի Մխիթարյանը մեկ տարվա վարձակալությամբ կտեղափոխվի «Ռոմա», իսկ մրցաշրջանի ավարտից հետո իտալական ակումբը հնարավորություն կունենա գնել հայ ֆուտբոլիատի ամբողջական տրանսֆերը:
Էդմոն Մարտիրոսյան