Վարդան Ղուկասյանի եղբորը պատկանող Գորկու այգում 14-ամյա երեխան կարուսելից ընկել է․ մանրամասներ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքում՝ հայտնի Գորկու այգում գործող կարուսելից 14-ամյա երեխան վայր է ընկել ու վնասվաքներ ստացել։ Երեխային նույն օրը այգու աշխատակիցներն աննկատ տեղափոխել են, որպեսզի կատարվածի մասին ոչ ոք չիմանա։

Երեխային տարել են տուն և փորձել են տնային պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ վիճակը բարդանում է, երեխային հաջորդ օրը տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, ապա հաջորդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոն։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանի հետ, պարզելու համար՝ ինչ վիճակում է գտնվում 14-ամյա երեխան։

Մեր զրուցակցի խոսքով՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն բավարար։ Վերջինս գտնվում է Նեարդաբուժության բաժանմունքում։

«Երեխան ունի 1 թևի կոտրվածք։ Ստացել է գլխուղեղի ցնցում։ Կայնուն է»,-ասաց մամուլի խոսնակը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Գյումրիում գործող Գորկու այգին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս