
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներն ահազանգում են թիվ 1 դպրոցի վատ պայմանների մասին՝ շեշտելով, որ դպրոցը չունի տարրական սանիտարահիգենիկ պայմաններ:
Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Էջմիածնի բնակիչներն իրեն դիմել են թիվ 4 հանրակրթական դպրոցում ընդունելության խնդրով:
«Ես տվյալ խնդրին տեղյակ չեմ: Բոլոր հանրակրթական դպրոցները գտնվում են մարզպետարանի հսկողության տակ և դուրս են իմ իրավասության սահմաններից: Դպրոցները համայնքապատկան կառույցներ չեն: Ես՝ որպես քաղաքապետ, կարող եմ ասել, որ դպրոցների հարցը գտնվում է մարզպետի, Կրթության գիտության նախարարի ուշադրության կենտրոնում»:
Լիդա Եղիազարյան