![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/ishxan-zaqaryan.jpg)
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Մեսրոպ Մաշտոցի» անվան շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին: Պարգևների են արժանացել նաև Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, պետական և հասարակական գործիչներ: Միջոցառմանը ներկա են եղել հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և մի շարք այլ պաշտոնատար և հոգևոր անձինք: