Երիտասարդ ու անփորձ բժիշկ է. Որովայնային վիրաբուժության բաժնի վարիչը՝ նոր տնօրենի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ուրբաթ օրը՝ ամսի 30-ին Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է  Որովայնային վիրաբուժության բաժնի վարիչ Գագիկ Համբարձումյանի հետ:

Պարո’ն Համբարձումյան, օրերս առանց պատճառաբանությամբ հեռացվել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը: Անարդարությունից դրդված դուրս են եկել նաև այլ հայտնի բժիշկներ: Ի՞նչ կասեք այդ առիթով:

-Առանց պատճառաբանությամբ չի հեռացվել: Օրենքով սահմանված կարգով, եթե բաժնետերի փոփոխություն է տեղի ունենում իրենք օրենքով կարող են փոփոխություն անել: Կենտրոնը գալիս է Առողջապահության ենթակայության տակ և այդ պայմանների մեջ իրենք ունեն կետ, որով որ կարող են վարչական փոփոխություններ անել: Երբ կենտրոնը մեկ ու կես տարվա ընթացքում գտնվելով տարբեր տեսակի վերահսկողությունների տակ և չունենալով, որևէ թերություն, և այսօր ունենալով թերֆինանսավորում և կարողանում է լարված աշխատել պատվով և պահել կենտրոնի գործունեությունը: Մենք կարող ենք այս պայմաններում աշխատել և այդ ռեսուրսն ունենք: Մեզ բացատրություն չտվեցին , թե ի՞նչ է մեզ սպասվում ո՞նց ենք աշխատելու , ինչի՞ց ենք դժգոհ : Մեզ պետք է ժողովուրդին պատշաճ ձևով սպասարկել, մենք էլ հարգվենք, ընդունվենք պետության կողմից և վարձատրվենք: Մենք պատրաստ ենք համագործակցության , բայց պետք է մեզ էլ մի բան հարցնեն:

-Ծանո՞թ եք նոր տնօրենին: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:

-Երիտասարդ բժիշկ է, ավարտել է 2010 թվականին, կարելի է ասել անփորձ է: Մեր մոտ անցել է ուռուցքաբանություն , մեկ տարի աշխատել է , դուրս է եկել , հետո մնացածի մասին խոսք չեղավ, երևի թե ինքն էլ էր հուզված Մոտակա ժամանակներս երևի, թե կհասցնենք այդ տղային ճանաչել: Ամբողջ հանրապետությունն այս կոլեկտիվն է սպասարկում: Ոռուցքաբանությունում խնդիրներն ու թերությունները սուս-փուս լուծել ենք ընդունելով բոլոր հարվածները:

-Ճի՞շտ է, որ իրենց ղեկավարին կոլեգաները ծափողջույններով են ճանապարհել:

-Իհարկե ճիշտ է, դա բավականին հուզիչ էր, ծափահարություններով ճանապարհեցինք: Ներկա էին նաև Առողջապահության նախարարության աշխատակիցներ և տեսան, որ այստեղ ոչ թե տնօրեն էր աշխատում, այլ կոլեկտիվ: Կոլեկտիվը պատրաստ է աշխատելու նոր տնօրենի հետ, մեզ որևէ բան չասացին, թե ոնց ենք աշխատելու  ինչ է սպասվում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս