
Ռուսաստանի Դաշնությունում «Ման» մակնիշի բեռնատար մեքենայի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտոճանապարհային վթարի հետևանքով ՀՀ 4 քաղաքացի է տուժել:
Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի առավոտյան՝ 09:20-ի սահմաններում, «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կիլոմետրի վրա: Տուժածները 1957, 1934, 1972 և 1998 թվականների ծնվածներ են: Նրանք տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի բժշկական կենտրոն: