Պու­տի­նը ցան­կա­ցե՞լ է այ­ցե­լել Ռոբերտ Քոչարյանին. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելություններից առաջ նրանց անվտանգության, արարողակարգի և այլ ծառայություններ երկար ժամանակ աշխատում են այցելության երկրի համապատասխան կառույցների հետ՝ այցը պատշաճ կազմակերպելու համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինի՝ Երևանում նախատեսված ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում կատարելիք հայաստանյան այցի կապակցությամբ, ՌԴ նախագահի նշյալ ծառայությունները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել են անվտանգության լիարժեք պայմանների ապահովումը՝ ՔԿՀ այցելելու համար: Հայաստանի իշխանություններից, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, նրանք մերժում են ստացել:

Ի պատասխան մերժման՝ ՌԴ նախագահի աշխատակազմից մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ է տրվել այդ հարցը կարգավորելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում գագաթաժողովը տեղափոխել Մոսկվա:

Թեպետ մեր աղբյուրները չեն պարզաբանում ՔԿՀ այցելելու պատճառները, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին այցելելու Վլադիմիր Պուտինի ցանկության մասին է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս