«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արեն Դանիելյանի եկամուտների հանրագումարը կազմել է 5 144 115 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Դանիելյանի՝ 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Հանձնաժողովին ներկայացված փաստաթղթում Ա. Դանիելյանը հայտարարագրել է նաև բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ՏՄՊՊՀ անդամի դրամական միջոցները կազմել են 2 000 000 ՀՀ դրամ և 20 000 ԱՄՆ դոլար:
Վերոնշյալ 5 144 115 ՀՀ դրամ եկամտից, որը պաշտոնյան ստացել է պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը, 3 101 333 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից:
5 144 115 ՀՀ դրամից 45 000 ՀՀ դրամը գոյացել է ապահովագրական հատուցումներից: Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 31 780 ՀՀ դրամ, իսկ 806 002 ՀՀ դրամը և 1 160 000 ՀՀ դրամն այլ եկամուտներ են» :
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում