
Իտալական «Ռոմայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի իրենց թիմում: Պայմանագիրը նախատեսված է 1 տարով` մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը:
Հենրիխը իտալական ակումբ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով: «Գայլերը» մրցաշրջանի ավարտից հետո կունենան հնարավորություն գնելու Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը 15մլն եվրոյով: