ՀՊՏՀ ուսանողները շարունակում են իրենց բողոքի ձայնն արտահայտել բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ:
Այսօր, ժամը՝ 9:30-12:00 ուսանողները դասադուլին զուգընթաց նախատեսում են շրջել ամբիոններով և ծանոթանալ ամբիոնների վարիչների կողմից հրավիրված մասնագետների ցանկին, նրանց հրավիրելու չափորոշիչներին և շատ այլ մանրամասների: Ուսանողներն այսպիսով ուզում են պարզաբանումներ ստանալ գիտամանկավարժական կազմի ընտրության հետ կապված կամայականությունների վերաբերյալ:
Ուսանողներին հետաքրքրում է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքը Դիանա Գալոյանի հոդվածներում առկա գրագողությունների վերաբերյալ:
Հարգանքով՝ ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ