ՔԿ ծառայության պետն ընդունել է Վրաստանի Հանրապետության հյուպատոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Սոզար Կվինչիայի նախաձեռնությամբ ընդունել է վերջինիս:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում Վրաստանի՝ պատիժ կրող քաղաքացիների իրավունքների իրացման և պահման պայմանները, շեշտադրվել է հատկապես այն փաստը, որ այս տարի վերջիններիս թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ: Նախանշվել են նաև հետագա համագործակցության ուղիները:

Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը նշել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող վրացի դատապարտյալներին առնչվող ցանկացած խնդրահարույց իրավիճակ լուծում է ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հանդիպման ավարտին հյուպատոսը շնորհակալություն է հայտնել ծառայության պետին՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու համար:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին




Լրահոս