
Իտալական «Միլանի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ:
Ֆուտբոլիստը փարիզյան թիմում հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:
Արգենտինացին ՊՍԺ տեղափոխվելուց հետո կիսվել է իր տպավորություններով. «ՊՍԺ-ն համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույններից է եւ գնում է լավագույն ֆուտբոլիստներին: Այս թիմը մեծ հավակնություններ ունի: Ես անհամբերությամբ եմ սպասում «Պարկ դե Պրենս» մարզադաշտում խաղալուն»,- ասել է Իկարդին:
Էդմոն Մարտիրոսյան