Այսօր պետք է տեղի ունենար ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: Սակայն ՀՀ առողջապահության նախարարի արդեն նախկին խորհրդատու, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ներկայացավ մամուլի սրահ, նստեց նախարարի տեղում, ինչն ամբողջությամբ շեղեց ընթացքը: Նախարարը հայտարարեց, որ իր ասուլիսը հարամվեց:
Լրագրողների հարցերին՝ ինչո՞ւ չի պատասխանում իր նախկին խորհրդականի հարցերին, նախարարը հրաժարվեց պատասխանել:
«Դուք կարող եք անձամբ Ձեզ համար մամուլի ասուլիս հրավիրել, ու Ձեր հարցերին պատասխանել»,- ասաց Արսեն Թորոսյանը Թամամյանին: Իսկ վերջինս արձագանքեց, թե սրանով նախարարը խուսափում է հարցերին պատասխանելուց:
Ի դեպ, երեկ նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: