Վիտալի Բալասանյանի «կլասսն» ավելի բարձր է, քան իր կողքին կանգնած մուտիլովչիկներինը. Հայկ Խանումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում սեպտեմբերի 8-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ: Արցախյան ընտրությունները կդիտարկեն Հայաստանի հանրապետությունից երկու ՀԿ-ներ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ), որի մասին օրերս իր դժգոհությունն էր հայտնել Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը՝ որակելով դա միջամտություն Արցախի սուվերեյնությանն ու Սահմանադրությանը:

Այս հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: Վերջինս արադառնալով Վիտալի Բալսանյանի գնահատականին՝ ասաց, որ նա չպետք է նման հայտարարություններով հանես գար, մանավանդ, որ նա էլ է կեղծված ընտրությունների զոհ դարձել 2012 թվականին:

«Դիտորդական առաքելություններին կարող են դեմ լինել այն անձինք, ովքեր նպատակ ունեն կեղծվող ընտրությունների միջոցով հաջողության հասնել: Ես կարծում եմ, որ Վիտալի Բալասանյանը վատ խորհրդատուներ ունի և իզուր է ընկել իր շրջապատի որոշ մարդկանց ջրերը, ինչի համար ցավում եմ: Իր կողքը կանգնած մարդիկ ամբողջ կյանք մուտիլովկեքով են զբաղվել, և պետք չէ նրանց լսել: Վիտալի Բալասանյանի կլասսն ավելի բարձր է, քան իր կողքին կանգնած մուտիլովչիկներինը»,- ընդգծեց Հայկ Խանումյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս