Արսեն Թորոսյանի՝ տարակուսելի որոշման հետքերով. Ազգային ժողովում քննարկում կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ մանկաբույժ, բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակին:

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից:

Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, ասելով, որ ՈւԱԿ գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:

Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:

Մտահոգիչ են Նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու և նրա բարձրացրած հարցերը որոլտի վերաբերյալ:

Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն և տրվեն գնահատականներ:

Առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ:




Լրահոս