ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար, Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններիհետ կապված լարվածություն չիտեսնում, բայց կա մրցակցություն: Ըստ Դավիթ Բաբայանի` այս ընտրություններին, որեւէ կուսակցության չմասնակցելը կապված է այն հանգամանքի հետ, որպետք չէ քաղաքապետի կամ մյուս ՏԻՄընտրությունները քաղաքականացնել:
-Պարո՛ն Բաբայան, այս կիրակի ԼՂՀ-ումտեղի են ունենալու ՏԻՄընտրություններ, իսկ Ստեփանակերտում արցախցիները քաղաքապետ են ընտրելու:Ի՞նչ իրավիճակ է Արցախում.նշվում է, որ լարված մթնոլորտ կա:
-Մեր կուսակցությունը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններումունի ավագանու թեկնածու, մենքհետեւում ենք քարոզարշավին ու բավականին ակտիվ, աշխույժ ու նորմալ է ընթանում քարոզարշավը: Հարգանքի մթնոլորտում է ընթանում քարոզարշավը:
-Մեր տեղեկությունների համաձայն` Արցախի կուսակցությունները ոչ բացահայտ ձեւով են պաշտպանում առաջադրված թեկնածուներին. Ձեր ղեկավարած կուսակցությունն ունի՞ նախընտրելի թեկնածու:
-Քաղաքապետի թեկնածու չունենք, քանի որչենք ուզում քաղաքականցնել այդ ընտրությունները, գիտեք, որ Ստեփանակերտի քաղաքապետը պետք է պրոֆեսիոնալ լինի. դա` իմ խորին համոզմամբ: Եւ քաղաքական խմորումները, մենքչենք ուզում, որպեսզի տարածվիմեր այս ընտրությունների վրա: Դրա համար ուզում ենք, որ այդ ընտրությունները չքաղաքականցվի, բայց քանի որ ավագանին շատ կարեւոր ինստիտուտ է, մենք այստեղ շատ ու շատ անելիքներ ունենք: Խնդիրները շատ մեծ են, անելիքները շատ են,ումենքպետք է ամեն ինչ անենք դրանք կարգավորելու համար: Լարվածություն ընտրություններիհետ կապված այս պահին չկա, ամեն ինչ նորմալ ընթանում է, կա մրցակցություն:
-Ըստ մեր տեղեկությունների` մրցակցությունն ընթանում է երկու անձի միջեւ` Գրիշա Սահակյանի, որը մեծ դերակատարում է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ,եւ Դավիթ Սարգսյանի. Դուքկիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Գիտեք, չեմ կարծում որ կա ընդգծված ֆավորիտ թեկնածու, նման բան չկա: Այս ընտրությունները նրանով են առանձնանում, որ ընդհանրապես որեւէ ֆավորիտ չի երեւում,ու կան մի երեք, չորսհոգի, որոնք նույնական շանսեր ունեն: Հիմա չեմ կարողորեւէ մեկի անունը նշել, բայց մեր հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ 3-4 հոգիունեն գրեթե նույնշանսերը քաղաքապետ ընտրվելու համար:
-Արցախի քաղաքական ուժերի կարծիքով` այս ընտրությունները լակմուսի թղթի նման են լինելու, որիմիջոցով կպարզվի, թե հաջորդ տարի ինչպիսին են լինելու ԼՂՀ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:
-Ես այդ կարծիքին չեմ, քանի որ այս ընտրությունները քաղաքական չեն,ու քաղաքական կուսակցությունները, զերծ են մնում մասնակցելու այդ ամենից: Սա զուտ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, այսպես ասած,ոչ քաղաքական ընտրություններ:
Այս ընտրություններին մասնակցում են մարդիկ, ովքերունեն հարգանք, ընկերական շրջապատ, իրենք են մասնակցում: Ընտրությունները քաղաքականցված չէ, իսկ սրանով կապել, թե ինչպիսինն է լինելու նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները, ճիշտ չէ առհասարակ: Ես կարծում եմ, որ այս ընտրությունները ընդհանրապես չեն արտացոլելու իրավիճակը. այլ ընտրությունների մասին ենք խոսում:
-Իսկ այս ընթացքում արցախցիների հետ հանդիպումներից ի՞նչ դիրքորոշման եկաք, ի՞նչ է սպասվում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ: Արցախցին ի՞նչէ ակնկալում քաղաքական կուսակցություններից:
-Ոչ մի լարվածություն չկա, դա ամենակարեւորն է, բայց մարդիկ ուզում են բանիմաց, խելացի եւ մաքուր մարդկանց տեսնել, պետք է լինի արդար, թափանցիկ ընտրություններ: Դա մեր բոլորի ակնկալիքն է առաջիկա ընտրություններում:
-Պարո՛ն Բաբայան, Ձեր ղեկավարած կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից իրականացված ստորագրահավաքի հետ կապված: Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Ս. Բաբայանը պետք է մասնակցի ընտրություններին:
-Տեսեք, մենք ոչ մեկի հետ ո՛չ թշնամի ենք, ո՛չ էլ որեւէ մեկի կցորդ ենք կամ որեւէ մեկի մարյանետկան ենք, ոչ: Մենք ուզում ենք բոլորի հետ նորմալ բարիդրացիական, գործնական հարաբերություններ ունենալ: Բոլորս գուցե մեկս մյուսի հետ մրցակիցներ ենք, բայց ես չեմ կարծում, որպետք է թշնամանք առաջացնի որեւէ մեկի նկատմամբ :Ցանկացած ուժ, եթե գործում է օրենքի շրջանակում, Սահմանադրության շրջանակում եւ բարոյականության շրջանակում, ապա այդ գործունեությունըոչ մի ձեւչի կարող դիտարկվել սխալ կամ վտանգավոր:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ