1 մլրդ դրամ՝ Քաղաքաշինության կոմիտեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականին Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 682 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվում է իրականացնել ծրագիր, որոնք ներառում են մի շարք միջոցառումներ: Միայն 618 մլն դրամ կհատկացվի կոմիտեի ապարատին, որի մեջ մեծ ծախսն աշխատավարձինն է: Տեղեկացանք, որ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում նախատեսվում են կառուցել 5 բազմաբնակարան շենքեր:

Սկսվել են դրանց նախագծահետազոտական աշխատանքները: Իսկ, ահա, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառին ընդհանուր նախատեսվել է հատկացնել 280 միլիարդ 643 միլիոն 179 հազար դրամ, Էներգետիկ ոլորտին կհատկացվի 41 միլիարդ 300 միլիոն դրամ: Հանրապետությունում գործում են 187 փոքր հէկ-եր, ներկայում ընթանում է 32-ի շինարարությունը:

2020-ին կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ: Ջրային ոլորտում եւս մի քանի ծրագիր կիրականացվի, իսկ Ջրառ» փբը-ին կհատկացվի 350 միլիոն դրամ: Ընդ որում, ոլորտի մարդիկ դժգոհում են, որ ոռոգման համակարգում գումարների հավաքագրումը ցածր տոկոս է, ինչը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցնում ջուր մատակարարող կազմակերպություններին, եւ լրացուցիչ գումարների կարիք է լինում:




Լրահոս