Դատավորներն ահազանգում են. խախտվում է իշխանությունների բաժանման սկզբունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 30-ի համարում գրել էր, որդատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Դատավորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաեւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ:

Ըստ դատավորների` այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ ե՛ւ այդ հանձնաժողովում, ե՛ւ ԲԴԽ-ում (որըպետք է զբաղվի դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք:

Այսպիսով,«Ժողովուրդ» օրաթերթին դատավորների ներքին քննարկումների, մտավախության եւ հնչած կարծիքների մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, դատավորները ներքին քննարկման ժամանակ կարծիքներ են հնչեցրել.Դատական օրենսգրքումառաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հնարավորինս նվազեցնել ԲԴԽ-ի դերը եւ հաստատել օրենսդիր իշխանության վերահսկողությունը դատական իշխանության նկատմամբ: Նշված հանգամանքի մասին են վկայում այն օրենսդրական փոփոխությունները, որոնք առաջարկում են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում, ինչպես նաեւ դատական օրենսգրքում:

Ըստ նախագծերի` դատավորները պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկումուտների հայտարարագիր, ինչպես նաեւ գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Վերջինիս իրավունք է վերապահվում ՀՀ դատական օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել, որոնք ենթակա չեն հրապարակման:

Ընդ որում` հայտարարագրերի վերլուծության գործընթացքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իրավունք է վերապահվելու Հանձնաժողովին՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու եւ ստանալու հայտարարատու անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիք պարունակող:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը բաղկացած է լինելու հինգ անդամից, որից երեքը առաջադրված են լինելու ԱԺ խմբակցությունների կողմից, ինչիցհետեւում է, որ ընդունվող որոշումների առումով ԱԺ-ն ունենալու է առավելություն, քանի որհանձնաժողովի եզրակացություններն ուորոշումները ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Փաստորեն, ձեւավորվում է սուպերլիազորություններով մի մարմին, որին հասու են լինելու անգամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, եւ որը պատրաստվում է իրականացնել դատավորների վեթթինգը:

Ըստ դատավորների ներքին խոսակցությունների`նշված հանձնաժողովին նման սուպերլիազորություններ տալով`կոպտորեն խախտվում է իշխանությունների բաժանման սկզբունքը, երբ դատական իշխանությունը դառնում է օրենսդրի կցորդը. «Դատավորի բարեվարքությունը ստուգելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն ընտրված է լինելու օրենսդիրի կողմից, եւ որի անդամը ԱԺ խմբակցություններից են առաջադրված լինելու:

Այնուհետեւ բարեվարքության կանոնների ենթադրյալ խախտումներ հայտնաբերելու դեպքում, դարձյալ բացառիկ իրավունք ունենալով,հանձնաժողովը դիմելու է բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: Իսկ ԲԴԽ-ում դարձյալ ԱԺ կողմից առաջադրված եւ ընտրված հինգ անդամները որոշելու են դատավորի ճակատագիրը:

Նման քողարկված պրոցես կազմակերպելու փոխարեն ավելի կարճ եւ հստակ կլիներ դատավորների բարեվարքության որոշումը վերապահել Ազգային ժողովին եւ մոռանալ իշխանությունների բաժանման, հավասարկաշռության եւ անկախ դատական համակարգի մասին»:

Քնար Մանուկյան




Լրահոս