Ալ Բանոն չգիտեր, որ Մխիթարյանը ֆուտբոլիստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալ Բանոն, որը Հենրիխ Մխիթարյանի եւ Բեթի Վարդանյանի հարսանիքին կատարել էր հայտնի Felicita երգը, անկեղծացել է եւ նշել, որ չգիտեր Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլիստ լինելու փաստը.

«Ես չգիտեի, որ նա ֆուտբոլիստ է եւ ճիշտն ասած պատկերացնել էլ չէի կարող դրա մասին: Ինձ հետ կապ էին հաստատել նրա անձնակազմի ներկայացուցիչները, որովհետեւ նրա ծնողները ցանկանում էին անակնկալ մատուցել: Ես հարսանիքին ներկա եմ եղել մեկ ու կես ժամ եւ Հենրիխը ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել: Գիտեմ, որ նա արդեն տեղափոխվել է Սերիա Ա: Նրան հաջողություն եմ մաղթում նոր ակումբում եւ ուզում եմ, որ լինի նույնքան երջանիկ, որքան իր հարսանիքի օրն էր»,- ասել է Ալ Բանոն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս