Լուրջ վերադասավորումներ ՊՆ֊ում․ Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ շտաբի՞ պետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնարավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը` զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին: Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր ՀՀ նախագահին, հիմա դարձել է ՊՆ-ին կից: Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը եւ ձգձգման պատճառն է:

Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջեւանցի է, եւ ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է` Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրեւ, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց: Բայց Գասպարյանը լուրջ եւ բազմափորձ զինվորական է եւ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել» :

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս