Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Ոստիկանությունը հաղորդում է, որ ըստ այս պահին հայտնի տվյալների, վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի չհանդիսացող մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։