ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է Պետական ֆինանսերի կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը, որն արդեն դրվել է հանրային քննարկման: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ռազմավարությամբ նախատեսված գործողությունների շրջանակը, տեղեկացավ, որ նախատեսվում է նաեւ իրականացնել պետական կառավարման համակարգի օպտիմալացում։
Ըստ այդմ, նախատեսվում է բացահայտել կրկնվող գործառույթները, հստակեցնել պետական մարմինների եւ դրանց ենթակա կազմակերպությունների գործառույթները, որի արդյունքում կբարձրանա պետական մարմինների ծախսարդյունավետությունը եւ աշխատանքի արդյունավետությունը։ Նախատեսվում է նաեւ ներդնել էլեկտրոնային գնումներինոր համակարգ, որըթույլ կտա նաեւ ընդլայնել համակարգը շահագործող պատվիրատուների շրջանակը: Էլեկտրոնային եղանակով կմշտադիտարկվի նաեւ ապրանքների եւ ծառայությունների՝ սահմանված ժամկետներում, նախանշված որակով եւ կարգով մատակարարումը:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարիներին ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, որի շրջանակներում պետք է ուսումնասիրվի շրջանառության հարկի գծով հարկային բեռի բարձրացման հետ կապված հարցեր, դրանց վերաբերյալ ներկայացվեն առաջարկություններ, որոնք կքննարկվեն նաեւ Ազգային ժողովում, որիցհետո նախատեսվում է վերանայել շրջանառության հարկի բեռը: Բացի այդ, նախատեսվում է իրականացնել նաեւ գյուղատնտեսական արտարդրանքի իրացման գործարքների փաստաթղթավորում:
Ն.Հ.