«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս թավշյա հեղափոխությունից առաջ Գլխավոր ռազմական տեսուչը ՀՀ նախագահին կից մարմին էր, որը ղեկավարում էր Միքայել Հարությունյանը, սակայն նախորդ տարվա դեպքերից հետո այդ պաշտոնը վստահվեց Մովսես Հակոբյանին:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հեղափոխությունից հետո ռազական տեսուչի հարցը մնացել էր օդից կախված, եւ այդպես էլ հայտնի չէր, թե նա պետք է աշխատի ՀՀ նախագահին, վարչապետին, թե Պն-ին կից:
Արդյունքում որոշում է կայացվել, որ ռազմական տեսուչինպետք է կցեն ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ինչին ի պատասխան`վերջինս հայտնել էր, որ նոր օրենսդրությամբ Գլխավոր ռազմական տեսուչ անվանումը ենթարկվել է փոփոխության, եւ այժմ այդ կառույցի անունն է Զինվորական վերահսկողական ծառայություն, որն էլ գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
Ստացվում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետՄովսես Հակոբյանն այսօր աշխատում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ենթակայությամբ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին այդ պաշտոնի շուրջ այս օրերին Պաշտպանության նախարարությունում առաջացած ներքին խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, եւ, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու:
Եվ, ահա, այս փոփոխությունների ֆոնին ՊՆ-ում խոսակցություններ են այն մասին, որ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնին,իսկ Արտակ Դավթյանին տանել Մովսես Հակոբյանի տեղը` Զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին: Ավելին, քննարկման ժամանակ կարծիքներ են հնչել` միգուցեՕնիկ Գասպարյանին տեղափոխեն Մովսես Հակոբյանի պաշտոնին: Այս կարծիքին ՊՆ-ում բացասական են արձագանքել` հայտնելով, որչեն կարող թույլ տալ,որՕնիկ Գասպարյանի պես զինվորականը լքի Զինված ուժերը,քանի որ նա շատ լավ տիրապետում է իրավիճակին:
Ի դեպ, ԶՈւ գլխավոր շտաբի պետին ազատելու հարցը կապված է ոչ միայն նախարարությունում սպասվող կադրային փոփոխություններիհետ, այլ նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գործունեության հետ կապված մի շարք զինվորականների դժգոհություններով,որոնք հասել են ե՛ւ իշխանություններին, ե՛ւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Սակայնիշխանությունը եւ ՊՆ ղեկավար կազմը այս փոփոխութունների հարցում քննարկումների ժամանակ կարծիք են հայտնել, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից հանելու հարցում միգուցե պետք է մի քիչ սպասել: Իսկկոնկրետինչի՞ն սպասել:
Մեզ հասած լուրերի համաձայն` իշխանության եւ ՊՆ-ի ներսում քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ 2018 թվականի մայիսի 24-ի` ՀՀ վարչապետի որոշմամբ` Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: 2020 թվականի մայիսի 24-ին լրանալու է նրա պաշտոնավարման երկու տարին.միգուցե սպասեն, որ երկու տարին լրանա,հետո պաշտոնից ազատեն: Ինչեւէ,ՊՆ-ումներքին քննարկման արդյունքում վերջնական որոշման չեն եկել, ուստի նախարարության ներսում խոսակցություններ կան, որմիգուցե չսպասեն Դավթյանի պաշտոնավարկան երկրորդ տարին լրանա եւ նրան փոխարինեն Օնիկ Գասպարյանով:
Ի դեպ, ՊՆ-ում ներքին խոսակցություն կա, որ ՀՀ վարչապետը Օնիկ Գասպարյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցում մի փոքր կաշկանդվածություն ունի: Բանն այն է, որվերջինս Իջեւանցի է, եւ վերջինիս նշանակմամբ կսկսվեն շահարկումները, որվարչապետը իր հայրենի իջեւանցիներին նոր պաշտոնների է նշանակում: Ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել, սակայն այս օրերին ԶՈւ գլխավոր շտաբի պետին այլ անձով փոխարինելու մասով լուրջ խոսակցություններ են սկսվել:
ԶՈւ գլխավոր շտաբի պետին ազատելու եւ Օնիկ Գասպարյանին այդ պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունները պարզելու նպատակով դիմեցինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, սակայն վերջինս, լսելով տեղեկությունները, չմեկնաբանեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան