ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետի քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մերժել է Միհրան Պողոսյանին հանձնելու` ՀՀ դատախազության միջնորդությունը: Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործովորպես մեղադրյալ էր ներգրավվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Մինչ Պողոսյանի դեմ քրեական գործ էր նախապատրաստվում, նա հասցրեց լքել ՀՀ-ն, եւ նրա նկատմամբ, ըստ էության, ուշացած հետախուզում հայտարարվեց: Պողոսյանը հայտնաբերվեց ՌԴ-ում, որտեղ եւ ձերբակալվեց, սակայն նա քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր ՌԴ իշխանություններին:

Հիմա հետաքրքիր է, թե ինչ է քննում ՀՔԾ-ն, եթե քրեական գործի հիմնական դերակատարը երկրում չէ, ՌԴ-ն մերժել է նրան արտահանձնելու` դատախազության միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ում գործը կասեցված չէ, սակայն կոնկրետ Միհրան Պողոսյանի մասով դոփում է տեղում, իսկ թե այլ ինչ քննչական գործողություններ են արվում, դժվար է ասել:




Լրահոս