ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կոնֆլիկտ է հասունացել կառավարության ու խորհրդարանի անդամների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության եւ խորհրդարանի անդամների միջեւ փոխհարաբերությունները վերջին ժամանակահատվածում ավելի են լարվել` հասնելով իր գագաթնակետին: Բանն այն է, որկառավարության անդամները խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ խորհրդարանականներն ավելի շուտ են մշակում նախագծեր, քան իրենք: Ըստ մեր տեղեկությունների` կառավարության անդամներն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապացուցելու համար, որիրենք լավ են աշխատում, անգամ այն գնով, որ հորդորում են նույնաբովանդակ նախագծերը օրակարգից հանել, քանի որ իրենք նման նախագիծ են խորհրդարան բերում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նման մի իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է մի նախագիծ մշակել, որ կքրեականացնի բռնության կոչերը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծ է մշակել, ներկայացրել կառավարություն, որիցինչ-որ ժամանակ հետո հանկարծ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որիրենք են նման նախագիծ բերում խորհրդարան: Ու, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը չեզոքացնում են ու առաջնահերթ համարում նախարարության կողմից ներկայացվելիք նախագիծը:

Դրա վկայությունն է այն, որ երեկ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստին արդեն ներկայացված նախագիծը որոշվել էր օրակարգից հանել: Ու,ըստ հանձնաժողովին ներկայացված նախագծի, պատգամավորն առաջարկում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1-ին հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը: Մերտեղեկությունների համաձայն` գրեթե ամեն օր լարվում է իշխանությունների ներսում փոխհարաբերությունները, քանի որ հանդուրժողականությունը ներսում հավասարվել է զրոյի: Ամեն մեկը փորձում է իր դերակատարումը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչի պատճառով էլ գործ անելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները լծվել են իրենց ցուցադրելու գործին:

Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում չեն բացառում, որ առաջիկայում այդ լարվածությունը հասնի իր գագաթնակետին,ու որոշ պատգամավորներ արդեն պարզ ու բացահայտ խոսեն առկա խնդիրների մասին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետխոսել նախագիծը օրակարգից հանելու հարցի վերաբերյալ, սակայն վերջինսմեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Նյութեը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս