Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Պորտուգալացին իրենից հետ է թողել «Մանչեստեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվային եւ «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիշից:

Ռոնալդուն այս մրցանակին արժանանում է 10-րդ անգամ:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագը նախորդ մրցաշրջանում նվաճել էր Իտալիայի առաջնության գավաթը, Իտալիայի Սուպերգավաթը եւ Ազգերի Լիգայի գավաթը:




Լրահոս