
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի բանկի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի մասնաճյուղում մի քաղաքացի 2 հատ 10.000 դրամ ունի, որոնք ինչ-որ նկարներով են ներկված, կասկածելի է:
Մեկնած ոստիկաններին բանկի աշխատակիցը ներկայացնելով նշված թղթադրամները՝ հայտնել է, որ կեղծ են, և մատնացույց անելով բանկում գտնվող 30-ամյա և 58-ամյա տղամարդկանց՝ ասել, որ նրանցից մեկն է փոխանցելու նպատակով թղթադրամները ներկայացրել բանկ:
Նախապատրաստվում են նյութեր: