21-ամյա գյումրեցին դանակահարել է երկու հոգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 52-ամյա տղամարդ, իսկ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով՝ 18-ամյա երիտասարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրիի Մ.Խորենացի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց, վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով նրանց հարվածել է Գյումրիի 21-ամյա մի բնակիչ:

Դանակն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս