Ամեն ինչ կանենք լավ արդյունք գրանցելու համար. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը`սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա հանդիպումը: Խաղից առաջ մամուլի ասուլիսով է հանդես եկել մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը .

«Ռոմա» տեղափոխության մասին

«Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին օրը: «Տոտենհեմի» դեմ խաղից հետո ես զագահարեցի գործակալիս եւ այդպես ձեւակերպվեց տեղափոխությունս: Կարծում եմ այս տեղփոխությունը ինձ համար լավագույն տարբերակն էր, որովհետեւ «Արսենալում» չէի խաղում վերջին շրջանում:

Վաղվա հանդիպման, Եվրոպայի առսջնությանը որակավորվելու շանսերի եւ իր մարզավիճակի մասին.

2012 թվականից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Փոխվել է հավաքականի կազմը, փիլիսոփայությունը: Այս խաղում պետք է կարողանանք վերահսկել գնդակը,որովհետեւ մրցակիցը սիրում է տիրել գնդակին,ինչն էլ կարող է նոր խնդիրներ առաջացնել մեզ համար: Չպետք է սխալվենք, քանի որ մրցակցը մեզ չի ների:

Ֆուտբոլ առաջինը պետք է խաղաս գլխով, հետո ոտքերով: Մեր խմբում թույլ մրցակիցներ չկան, բայց Իտալիան ամենաուժեղն է: Նրանք 4 խաղից ունեն 12 միավոր: Կարող եմ ասել նաեւ, որ թույլ հավաքականներ էլ չկան մեր խմբում. Լիխտեյնշտեյնն էլ կարող է միավոր տանել: Բոլոր հավաքականներն էլ պայքարի մեջ են, մենք նույնպես պայքարելու ենք երկրորդ հորիզոնականում հայտնվելու համար: Ամեն ինչ կանենք վաղը պատվով հանդես գալու համար: Այս պահին չեմ կարող ասել թե որքանով եմ պատրաստ խաղին, վերջին խաղերին եղել եմ պահեստայինների նստարանին,  բայց ինտենսիվ մարզվել եմ: Կարծում եմ ամեն ինչ պարզ կդառնա վաղը»,-ասել է մեչ հավաքականի ավագը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս