Արտերկրից ժամանած ֆուտբոլիստներն արդեն վերականգնվել են. Արմեն Գյուլբուդաղյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը`սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա հանդիպումը: Խաղից առաջ լրագրողների հետ է շփվել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: «

Մի փոքր խնդիրներ կային արտերկրում հանդես եկող ֆուտբելիստների հետ, սակայն նրանք արդեն վերականգնվել են: Մենք ուսումնասիրել ենք մրցսյցին եւ գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը: Մրցակցի հայտցուցսկից բացակայում են Ինսինյեն եւ Կյելինին, ովքեր Իտալիայի առանցքային ֆուտբոլիստներն են, սակայն առանց նրանց էլ իտալացիները շատ ուժեղ են: Իտալիայի ցածր տարիքային հավաքականները իրենց շատ լավ են դրսեւորում եւ մեծ աճ են գրանցել: Մանչինին այժմ սերնդափոխություն է իրականացնում Իտալիայի հավաքականում: Մենք շատ լավ ենք պատրաստվել այս խաղին:

Արամ Հայրապետյանի համար սա առսջին դեպքը չէ, որ առսնցխաղսյին պրակտիկայի է միանում հավաքականին: Դեռ չենք որոշել թե ով կկանգնի դարպասին եւ այդ որոշումը կկայացնենք վաղը: Անդրե Չալըշըրը մեծ սիրով է խաղում հավաքականի համար,իհարկե, հայերեն չգիտի, բայց մեծ մվիրվածությամբ է գործում: Մենք հավաքական չհրավիրեցինք Արտյոմ Սիմոնյանին, որովհետռւ ենթահարձակվողի դիրքում ունենք 3 ֆուտբոլիստ, իսկ ինչ վերաբերում է Գոռ Մալաքյանին, ապա նա շատ վտանգավոր է խաղում ե շատ է պատժվում դեղին քարտերով: Եթե նա ուղղի դա , ապա կդառնա հավաքականի ամենակարեւոր ֆուտբելիստներից մեկը: Յուրա Մովսիսյանից դեռեւա նորություն չկա, նա ակումբի փնտրտուքների մեջ է: Մարկոս Պիզզելին ցավալի կորուստ էր մեզ համար, հուսանք, որ շուտ կապաքինվի եւ պատրաստ կլինի մյուս խաղերին»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս