Ջրաշենի ղեկավարը յուրացրել է մոտ 4 միլիոն 800 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերեւույթ հանցագործության դեպք են արձանագրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ջրաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, իր պաշտոնավարման ընթացքում համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի, գրադարանի վարիչի, էլեկտրիկի հաստիքներում հրամանագրել է մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 3 միլիոն 900 հազար դրամ աշատավարձերի գումարը յուրացվել է:

Բացի այդ, աղբահանության նպատակով համայնքի բյուջեից դուրս են գրվել խոշոր չափի գումարներ, մինչդեռ նշված գործառույթն իրականացնող անձին յուրաքանչյուր ամիս վճարվել է ընդամենը 40.000 դրամ: Այսպիսով, այս պահին քննությանը հայտնի տվյալների համաձայն` համայնքի ղեկավարը ընդհանուր յուրացրել է մոտ 4 միլիոն 800 հազար դրամ:

Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` համայնքի ղեկավարը նաեւ անհատ ձեռնարակատեր հանդիսացող ընկերության հետ կնքել է կեղծ պայմանագիր, որի հետեւանքով համայնքի բյուջեից ընկերության հաշվեհամարին փոխանցվել են գումարներ եւ կանխիկացվել:

Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս