Այսօր Ազգային Ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նիստում, մոտ երկու ժամ քննարկվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԲՀԿ խմբկացության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ոչ մի կերպ չհաջողվեց իմքայլականներին «համոզել», որ ՀՀ-ում չպետք է աշխատողին գործատուն վերաբերվի այնպես, որ կարող է սիմպատիաներով աշխատանքի ընդունել ու ազատել: Հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին:
Բանն այն է, որ ԲՀԿ-ականները առաջարկում էին հանրային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դիմում տալ հարկադրելը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ էլ որոշակի պատշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով՝ 2-3 տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընդդիմադիր խմբակցությանը անհանգստացրել է այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունները եւս առաջնորդվում են այն համոզմամբ, որ պետք է մարդուն ազատել աշխատանքից, եթե այդ անձնավորությանը չեն «հավանում»: Գեւորգ Պետրոսյանն էլ իշխանությունների ներկայացուցիչներին փորձում էր համոզել օրենսգրքում կատարել փոփոխություն, որպեսզի այլեւ չկրկնվեն նման դեպքերը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, թե ինչու էր Գևորգ Պետրոսյանը նման նախաձեռնությամբ հանդես եկել:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում