
«Ալաշկերտի»՝ արդեն նախկին գկխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աբրահամ Խաշմանյանի հետ, ով նշել է իր հեռանալու պատճառը. « Ես զրուցել եմ ակումբի ղեկավարության հետ: Նրանք ասացին, որ ակումբի բյուջեն 50%-ով կրճատվելու է եւ նրանք ինձ առաջարկեցին աշխատել այդպիսի պայմաններում, որը ես չըդնունեցի: Ես որոշեցի լքել ակումբը: Շատ բան չկա ասելու, միակ պատճառը դա է»,- ասել է մասնագետը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:
Էդմոն Մարտիրոսյան