
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դպրոցի տնօրենի հավաստագիր ստանալու մրցույթին:
Նա, մասնավորապես, գրել է. «Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկը մրցույթի ժամանակ ազնվորեն ասել է, որ մինչև Հեղափոխություն գումար էի հավաքում տնօրեն դառնալու համար:
Հենց հավաքեցի անհրաժեշտ գումարը, Հեղափոխություն եղավ, գումարը պետք չեկավ, հիմա ստիպված պարապում եմ մրցույթից առաջ»: