Հայաստանի ազգային ռազմավարության մշակման շրջանակներում առաջիկայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ծրագրում է հանդիպել նաեւ Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորները դժգոհել էին, որնոր ռազմավարության մշակման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբումիրենք չկան: Եվ, ահա, երեկ այդ առնչությամբ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Մենք պլանավորում ենք հանդիպում:
Կարծում եմ՝ շուտով հանդիպում կլինի խմբակցությունների ղեկավարների կամ այլ մակարդակով: Հիմա մտածում ենք՝ ինչ մակարդակով», – նշեց նա: Շատ մանրամասներ չհայտնելով` Գրիգորյանը նշեց, որ ռազմավարության մեջ ամրագրված է լինելու 2018 թվականի հեղափոխության արժեքներն ու սկզբունքները, ինչը, որպես առաջնահերթություն, նախատեսել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Բոլոր ուղղություններով, բոլոր արժեքները, որոնք հայտարարվել են, եւ որոնքմեր կառավարման համակարգն արդյունավետ կաշխատի, այդ առնչությամբ ակտիվ աշխատելու ենք», – նշեց նա: Այլ մանրամասներ` ռազմավարության բովանդակության հետ կապված, Արմեն Գրիգորյանը չցանկացավ բացահայտել՝ նշելով, որ քննարկումներն ակտիվ ընթանում են: Հավելենք, որ Հայաստանի ազգային ռազմավարության մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսները:
Մանրամասները` տեսանյութում