Tert.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ի գիշերը Ճամբարակ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, մինչդեռ ոստիկանությունը դեպքի առթիվ որևէ մանրամասների չի տիրապետում:
Ըստ Tert.am-ի տեղեկությունների՝ ծեծկռտուքը եղել է քաղաքի ավտոկայարանի մոտակայքում, որը ոստիկանության բաժանմունքից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա է: Ոստիկանությունը, սակայն, կատարվածին չի միջամտել, ոչ թե որովհետև չի լսել և հաղորդում չի ստացել, այլ որովհետև միջադեպի մասնակիցներից են եղել քրեական հեղինակություններ:
Նրանք սերտ կապեր ունեն խոշորացված Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի հետ: Քրեական հեղինակություն համարվող Վիլեն Սոսյանը չի էլ թաքցնում իր մտերիմ կապը քաղաքապետի հետ:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցել է Ճամբարակի ոստիկանապետ Նարեկ Սիմոնյանի հետ:
Մանրամասները` տեսանյութում
Քնար Մանուկյան