ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գործերը լավ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին պատկանող ընկերություններից մեկը զգալի նվազեցրել է հարկային վճարումները։ Խոսքը «Սեւան-Արփա» ընկերության մասին է։ Ինչպես հայտնի է, Հակոբյանի ընտանիքը բաժնեմասեր ունի նաեւ «Արփա-Սեւան» ընկերությունում։

Բայց, չնայած սրան, տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում։ Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 410 մլն 685 հազար դրամի հարկ ուտուրք։ Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերության կատարած հարկային վճարումները կազմել էին 607 մլն 261 հազար դրամ։

Նույն կարգավիճակում է նաեւ նախկին պատգամավորի մյուսընկերությունը՝ «Բազենք»-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Բազենք» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 109 մլն 964 հազար դրամ, մինչդեռ 2018-ին այս ընկերության վճարած հարկերը կազմել են 127 մլն 216 հազար դրամ:

Նշենք, որ «Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սեւան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» ՀԷԿ-ը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս