Ծխողների 68%-ը պատրաստ է հրաժարվել սիգարետից նիկոտին պարունակող այլընտրանքային արտադրատեսակների օգտին․ համաշխարհային հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծխողների մեծամասնությունը պատրաստ չէ ամբողջովին հրաժարվել սիգարետից, բայց պատրաստ է անցում կատարել ավելի քիչ վնասակար այլընտրանքի, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետն ու թութունի տաքացման համակարգերը։ Այսպիսին են 13 երկրներում միջազգային Povaddo խորհրդատվական ու սոցիոլոգիականընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական УНИАН լրատվականն անդրադարձել է ուսումնասիրության արդյունքներին։ Հետաքրքիր մանրամասները ներկայացնում ենք ստորև․

Այն դեպքում, երբ հինգ հարցվածներից չորսը գիտակցում են, որ անհրաժեշտ է հրաժարվել սիգարետից, նրանց միայն կեսից մի փոքր ավելին (55%) է նշել, որ կշռադատված որոշում կայացնելու համար բավարար տեղեկատվություն ունեն։

Հարցվածների 90%-ը լսել է էլեկտրոնային սիգարետի մասին: Ներկայիս ծխողների 68%-ը նշել է, որ նրանք ավելի մեծ հավանակարությամբ նախապատվությունը կտային էլեկտրոնային սիգարետին կամ թութունի տաքացման համակարգերին(IQOS), եթե հստակ պատկերացում ունենային, ինչով են վերջիններս սիգարետից տարբերվում։ Ավելի քիչ վնասակար այլընտրանքին անցում կատարելու ամենամեծ միտումը Լատինական Ամերիկայում է նկատվում (80-85%). Հավանաբար, խնդիրը նիկոտինի մատակարարման այլընտրանքային եղանակների վերաբերյալ մատչելի տեղեկատվության բացակայությունն է։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը մեկնաբանել է հետազոտւթյունը․ «Ներկայումս հսկայական ապատեղեկատվություն կա առանց ծուխ աշխատող արտադրանքների վերաբերյալ, և դա խառնաշփոթ է առաջացնում։ Սա ամենամեծ խոչընդոտներից մեկն է, որին բախվում է ժամանակակից աշխարհը՝ սիգարետի ծխից ազատվելու ճանապարհին։ Իրականում չափահաս այն ծխողների համար, ովքեր չեն ցանկանում դադարեցնել նիկոտինի սպառումը, ավելի լավ այլընտրանք կա։ Կարևոր է խոսել այս ապրանքների մասին համաշխարհային մակարդակով՝ հիմնվելով հետազոտությունների ու փաստերի վրա»:Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, սիգարետից հրաժարվելը կամ ավելի քիչ վնասակար այլընտրանքներին անցում կատարելը կարող է դրական ազդեցություն ունենալ նախկին ծխողների անձնական և սոցիալական հարաբերությունների վրա:

Այսպես, հարցվածների 48%-ը, ովքեր սիգարետի փոխարեն ներկայումս այլընտրանքային ծխախոտային արտադրանք են օգտագործում, նշել է, որ անցումից հետո ընտանիքի և ընկերների հետ հարաբերությունները բարելավվել են։ Բանն այն է, որ ծխողների կամ նախկին ծխողների 53%-ը անհարմարություն էին զգում չծխող ընկերների հետ շփման ժամանակ։

Սոցիոլոգիական ուսումնասիրությունը անցկացվել է 2019 թվականի ապրիլի 24-ից մայիսի 6-ը թվով տասներեք երկրներում (Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Հոնկոնգ, Դանիա, Գերմանիա, Ռուսաստան, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա և ԱՄՆ)։ Ուսումնասիրությանը մասնակցել է 21-74 տարեկան 16099 մարդ։ Վիճակագրական շեղումը կազմել է 1%։ Մասնակիցների 59%-ը երբեք չեն ծխել, 22%-ը նախկին ծխողներ են, 14%-ը՝ ներկայիս ծխողներ, իսկ 5%-ը՝ առիթից առիթ ծխողներ։




Լրահոս