ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարանի պատերի ճաքերը նկարներով ենք ծածկում. Ֆուչիկի 23 շենքի բնակիչները շարունակում են ահազանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 23 վթարային շենքի բնակիչ Մուշեղ Սուքիասյանն ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, որ արդեն տևական ժամանակ է՝ ահազանգում են Երևանի քաղաքապետարան շենքի հնարավոր փլուզման հարցով, սակայն ոչ մի պատասխան այդպես էլ չեն ստանում:

Մուշեղ Սուքիասյանի խոսքով՝ փլուզումն ակտիվացել է այն օրվանից, երբ համապատասխան աշխատակիցները փորձել են շենքի ամրացում կատարել:

Նշենք, որ Սուքիասյանների ընտանիքում կյանքին վտանգ սպառնացող պայմաններում ապրում են 2 անչափահաս երեխա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս