
Այսօր Երևան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսանդր Չեֆերինին: