Սնկով թունավորում ստացած անձին պատշաճ օգնություն չցուցաբերելու համար բժիշկը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Արթուր Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` յուրաքանչյուր մարդու անհետաձգելի առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու պահանջները, 2016թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 09:50-ին «Սնկով թունավորում» նախնական ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության դիմած Հարություն Սաֆարյանին անհետաձգելի առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու իր պարտականությունների նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով Հարություն Սաֆարյանի մոտ առաջացած պոլիօրգանային` հիմնականում լյարդ-երիկամային անբավարարությունից 2016թ. սեպտեմբերի 19-ին վերջինս մահացել է:
Թունավորումն ու մահը. ինչ է տեղի ունեցել Հանրապետական հիվանդանոցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ