
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ղեկավարած «Բաբայան քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ ԱԺ-ի առաջիկայում չորս դատական հայց կներկայացնի վարչական դատարան։
Ընկերությունն ԱԺ աշխատակազմին ուղղված չորս հարցում է ուղարկել, սակայն նրան հրաժարվել են տեղեկություններ տրամադրել։ Դատարանից կպահանջեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի եւ Սահմանադրության համաձայն՝ պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին՝ տրամադրել պահանջված տեղեկատվությունը» ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։